Ծովային ճանապարհով Գազային մարդասիրական օգնություն տրամադրելու համար Արևելյան Միջերկրական ծով նավարկող ԱՄՆ բանակի «Գեներալ Ֆրենկ Ս. Բեսսոն» (LSV-1) նավը լքել է Լանգլի-Էուստիս միացյալ բազան, ասվում է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) հայտարարության մեջ:

««Բեսսոն» նյութատեխնիկական աջակցության նավը ծով է դուրս եկել 36 ժամ այն բանից հետո, երբ նախագահ Բայդենը հայտարարեց, որ Միացյալ Նահանգները մարդասիրական օգնություն կտրամադրի Գազային ծովային ճանապարհով», - ասվում է CENTCOM-ի հայտարարության մեջ:

Նշվում է, որ նավը տեղափոխում է առաջին սարքավորումը՝ կենսական կարևորության մարդասիրական բեռների առաքման համար ժամանակավոր նավամատույց կառուցելու համար։