Մարտի լույս 10-ի գիշերը Ուկրաինայի զինված ուժերը խոցել են ռուսական 39 անօդաչուներից 35-ը, ասվում է Ուկրաինայի ԶՈՒ ռազմաօդային ուժերի հրամանատար Նիկոլայ Օլեշչուկի հաղորդագրության մեջ, տեղեկացնում է ՌԲԿ-Ուկրաինան։

Ուկրաինայի զինված ուժերը պարզաբանել են, որ բացի 39 անօդաչու թռչող սարքերից, ռուսական զորքերը Ուկրաինայի վրա արձակել են նաև 4 Ս-300 զենիթային կառավարվող հրթիռներ, որոնցով հարվածել են  Խարկովի և Դոնեցկի շրջաններին։

Նշվում է, որ կամիկաձե անօդաչուների վնասազերծման մարտական ​​աշխատանքն իրականացվել է այս գիշեր տասը շրջանում։

«Մարտական ​​աշխատանքի արդյունքում Կիրովոգրադի, Նիկոլաևի, Դնեպրոպետրովսկի, Չերկասի, Օդեսայի, Խերսոնի, Խմելնիցկիի, Վիննիցայի, Կիևի և Ժիտոմիրի շրջաններում 35 «շահեդ» է խոցվել»,- ասվում է Ուկրաինայի զինված ուժերի հաղորդագրության մեջ։