Ղազախստանը շահագրգռված է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ պայմանագրի շուտափույթ կնքմամբ, ասել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ադրբեջանական APA լրատվականին տված գրավոր հարցազրույցում՝ Ադրբեջան կատարելիք իր պետական այցի նախօրեին։
Ըստ նրա, «տարածաշրջանի ենթակառուցվածքի վերականգնումը կնպաստի ոչ միայն Ադրբեջանի, այլև ողջ Հարավային Կովկասի զարգացմանը»։
«Բացի այդ, ուզում եմ նշել, որ Ղազախստանը շահագրգռված է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքմամբ։
Ղազախստանը, որպես միջազգային խաղաղարար նախաձեռնությունների նախաձեռնող և կողմնակից, պատրաստ է աջակցել ցանկացած ջանքերի, որոնք ուղղված են ողջ եվրասիական տարածաշրջանի խաղաղ և կայուն զարգացմանը»,- ասել է Տոկաևը։





























