Բրիտանական ոստիկանությունը կիրակի հայտնել է, որ ձերբակալել է մի տղամարդու, որի մեքենան մխրճվել է Լոնդոնի կենտրոնում գտնվող Բուքինգհեմյան պալատի դարպասների մեջ։

Բրիտանական լրատվամիջոցները մեջբերել են ականատեսի խոսքը, որն «ուժեղ հարվածի» ձայն է լսել:

Ոստիկանությունը հայտնել է, որ դեպքը տեղի է ունեցել շաբաթ վաղ առավոտյան։

«Զինված սպաները դեպքի վայրում ձերբակալել են մի տղամարդու՝ հանցավոր ճանապարհով վնաս պատճառելու կասկածանքով։ Նրան տեղափոխել են հիվանդանոց։ Մարմնական որևէ վնասվածքի մասին տեղեկություններ չեն ստացվել,- ասվում է Լոնդոնի ոստիկանության հաղորդագրության մեջ։- Հանգամանքները պարզելու ուղղությամբ նախաքննությունը շարունակվում է»։

Բուքինգհեմյան պալատը հայտարարել է, որ միջադեպի պահին թագավորական ընտանիքի ոչ մի անդամ այնտեղ ապրելիս չի եղել, և որ ներկայումս դարպասների վերանորոգման աշխատանքներ են ընթանում: