Պայթուցիկով բեռնված մոտոցիկլետը պայթել է կիրակի առավոտյան Պակիստանի հյուսիսարևմուտքում գտնվող Փեշավար քաղաքում, ինչի հետևանքով երկու մարդ զոհվել է, ևս մեկը ծանր վիրավոր է, հայտնում է AP-ն՝ վկայակոչելով տեղի ոստիկանությանը:

Ըստ Փեշավարի ոստիկանական գործողությունների ավագ տեսուչ Քաշիֆ Աբասիի, մոտոցիկլետը 4-5 կիլոգրամ պայթուցիկ է տեղափոխել, երբ   պայթել է Փեշավարի Բորդ Բազար շրջանում:

Պայթուցիկ սարքը վաղաժամ է պայթել, հավելել է Աբասին։ Սակայն նա չի հստակեցրել, թե որն է եղել պայթեցնողների նպատակը։