Մարտի 13-ին Արմավիրի մարզի Խոյ համայնքի Աղավնատուն բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, պատսպարում և տարհանում» թեմայով գործնական պարապմունք, որի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու են բնակավայրում առկա էլեկտրական շչակները:

Այս մասին NEWS.am-ին  հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից: