Երեւանում, նոյեմբերի 8-ի գիշերը, խոշոր վրաերթ է տեղի ունեցել Ավանի Աճառյան փողոցում գտնվող «Մաքս օիլ» բենզալցակայանի դիմաց:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ այդ վայրում, «Տոյոտա Կորոլա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել երկու տղամարդու, ապա բախվել է նույն վայրում կայանված «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոնմեքենային:
Վրաերթի ենթարկվածները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:


























