Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայություն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզում, նոյեմբերի 8-ին, Մարտունի քաղաքի հիվադանոցի մոտակայքում` Մարտունի գետի մոտ, ճանապարհի ձնից մաքրման աշխատանքների ժամանակ, դեռեւս չպարզված հանգամանքներում դեպի գետն է թեքվել Մարտունիի կոմունալ ծառայության «ԶԻԼ-130» մակնիշի 599 ՍՏ 16 պետհամարանիշի ավտոմեքենան:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ առկա է եղել բեռնատարի գետը շրջվելու վտանգ:
Փրկարարներն այդ մեքենան դուրս են բերել ճանապարհի երթեւեկելի մաս:


























