General Atomics Aeronautical Systems (GA-ASI) ամերիկյան ընկերությունը ԱՄՆ ՊՆ-ի հետ 250 մլն դոլարի պայմանագիր է կնքել Թայվանին չորս MQ-9B SkyGuardian անօդաչուներ տրամադրելու մասին՝ ծովային հետախուզության համար։ Այս մասին նշվել է երեքշաբթի Պենտագոնի տարածած հայտարարությունում։
Դրանում նշվել է, որ պայմանագրի գումարը կազմում է 250 063 810 դոլար։ Թայվանը կստանա նաեւ երկու ցամաքային կառավարման կայան, պահեստամասեր եւ ուղեկցող սարքավորումներ։ Աշխատանքները կատարվելու են Կալիֆոռնիայում, որտեղ էլ գտնվում է ընկերությունը։ Ակնկալվում է, որ դրանք կավարտվեն 2027թ. օգոստոսի 11-ին։





























