Ծովային եւ օդային անօդաչու թռչող սարքերի ոչնչացում են փորձարկել երեք երկրների նավերը Ռուսաստանի, Իրանի եւ Չինաստանի նավատորմերի  «Անվտանգության ծովային գոտի – 2024» զորավարժություններում Աաբական ծովի Օմանի ծոցում, տեղեկացրել են ՌԴ ՊՆ-ում։

«Երեք երկրների մարտական նավերը կատարել են հրաձգություն խոշոր տրամաչափի գնդացիրներից եւ փոքր տրամաչափի նավային հրետանուց վերջրյա եւ օդային թիրախների դեմ»,- ավելացրել են ՊՆ-ում։

Չորեքշաբթի մասնակիցները պետք է փորձարկեն ծովահենների զավթած նավի ազատագրում ուղղաթիռների կիրառմամբ։ Զորավարժություններն ավարտվելու են մարտի 14-ին Չեհբեհարի ափին։

«Անվտանգության ծովային գոտի – 2024» միջազգային ռազմածովային զորավարժությունները անցկացվում են վեցերորդ անգամ 2018 թվականից։ Դրանց մշտապես մասնակցում են Իրանի, Չինաստանի եւ ՌԴ ՌԾՈւ-ները։ Այս տարի զորավարժություններին Օմանի ծոցում մասնակցում են ավելի քան 20 նավեր, մարտական նավակներ։ Զորավարժությունների նպատակը «ծովային տնտեսական գործունեության անվտանգության ապահովումն է»։ Առաջին անգամ որպես դիտորդներ մասնակցում են Ադրբեջանի, Հնդկաստանի, Ղազախստանի, Օմանի, Պակիստանի եւ Հարավաֆրիկյան Հանրապետության ներկայացուցիչները։