Ջորջիայում եւ Միսիսիպիում հաղթելով Փրայմերիզում՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հավաքել է պատվիրակների անհրաժեշտ թվաքանակ նախագահի թեկնածու առաջադրվելու համար դեմոկրատների կողմից։ Դոնալդ Թրամփը կարող է առաջադրվել Հանրապետական կուսակցության կողմից։
Բայդենը հավաքել է պատվիրակների բավական թիվ, որպեսզի ապահովի իր առաջադրումը նոր նախագահական ժամկետի համար Դեմոկրատական կուսակցությունից։
Նախնական ներկուսակցական ընտրությունների արդյունքներով Ջորջիա, Միսիսիպի եւ Վաշինգտոն նահանգներում, որոնք տեղի են ունեցել մարտի 12-ին, Բայդենը ստացել է ավելի քան 1 968 պատվիրակի աջակցությունը, որն անհրաժեշտ է առաջադրման համար։
Սպիտակ տան նախկին ղեկավար Դոնալդ Թրամփը հաղթել է հանրապետականների փրայմերիզը Ջորջիա, Միսիսիպի եւ Վաշինգտոն նահանգներում հանրապետականների կողմից։ Դա նրան թույլ է տվել ապահովել առաջադրման համար անհրաժեշտ 1 215 պատվիրակների աջակցությունը։
Թրամփի վերջին լուրջ մրցակցուհին Հանրապետական կուսակցությունում՝ Նիկի Հեյլին, ՄԱԿ նախկին մշտական ներկայացուցիչն ու Հարավային Կարոլինայի նահանգապետը, դուրս է մնացել ընտրարշավից մի քանի օր առաջ։
ԱՄՆ նախագահի թեկնածու դառնալու համար սկզբում անհրաժեշտ է հաղթել ներկուսակցական փրայմերիզներում։ ԱՄՆ նախագահ ընտրությունները նշանակված են նոյեմբերի 5-ին։





























