Երեւանում, նոյեմբերի 8-ին, հրդեհ է բռնկվել Կոմիտասի պողոտայի թիվ 40/1 նորակառույց շենքում:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել սկզբում երկու, ապա եւս երկու մարտական հաշվարկ եւ ավտոսանդուղքը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.57-ին, մարվել`18.11-ին:
Այրվել է շենքի տանիքը` մոտ 300 քմ մակերեսով:
Նույն օրը`ժամը 18.47-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւան քաղաքի Տիգրան Մեծ պողոտայի 1-ին նրբանցքի թիվ 10 շենքի 8-րդ բնակարանում:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ, ապա ելնելով հրդեհի բարդության աստիճանից` եւս երկու մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը (պարամեդիկներով):
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19.26-ին, մարվել`19.31-ին:
Ղ. Շահնազարյանին պատկանող բնակարանում այրվել է ննջասենյակի, միջանցքի եւ խոհանոցի գույքը:


























