Չինական ձկնորսանավը շրջվել է Թայվանին ենթակա Ցզինմին արշիպելագի մոտ։ Ինչպես տեղեկացրել է Թայվանի կենտրոնական տեղեկատվական գործակալությունը, անձնակազմից առնվազն երկու մարդ զոհվել է, երկուսը համարվում են անհետ կորած։

Գործակալության տվյալներով՝ հինգշաբթի առավոտյան չինական ձկնորսական «Մինլունյույ 61222» նավը շրջվել է եւ սկսել խորտակվել Ցզինմեն կղզու մոտ։ Միջադեպը տեղի է ունեցել արշիպելագից 27,8 կիլոմետր հարավ-արեւմուտքում։ Վեց ձկնորսներ  ընկել են ջուրը։ Փրկարար գործողության ընթացքում չորս ձկնորսի հաջողվել է հանել ջրից, բայց նրանցից երկուսը մահացել է։ Եվս երկու հոգի համարվում է անհետ կորած։

Գործակալության տեղեկացմամբ՝ Թայվանը եւ Չինաստանը համատեղ որոնողափրկարարական գործողություն են իրականացնում 20 ծովային մղոն (37 կիլոմետր) շառավղով։ Չինաստանն ուղարկել է վեց ուղղաթիռ, ինչպես նաեւ ծովային փրկարար նավեր։ Թայվանի ափային պահպանությունը ուղարկել է չորս նավ, տեղեկացրել է գործակալությունը։