Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ը դուրս է գրվել հիվանդանոցից հաջող վիրահատությունից հետո, որի ընթացքում նրան մշտական կարդիոսիմուլյատոր սարք են տեղադրել: Այս մասին հայտնում է թագավորական պալատի մամուլի ծառայությունը։
«Թագավորը լավ է»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Մարտի 4-ին Նորին Մեծությանը հատուկ չվերթով տուն են տեղափոխել Մալայզիայից։ Փետրվարի վերջին 87-ամյա միապետը, ով հանգստանում էր Լանգկավի արշիպելագի կղզիներում, վարակի պատճառով ստիպված էր հոսպիտալացվել։ Մալայզիացի բժիշկները ժամանակավոր սրտամկանի սարք են տեղադրել, քանի որ հիվանդի սրտի ռիթմն անհանգստություն էր առաջացնում:
20 տարի առաջ 1991 թվականից գահը զբաղեցրած թագավորը քաղցկեղի պատճառով միզապարկի հեռացման վիրահատության է ենթարկվել։ 2020 թվականին նա սրտի վիրահատություն է տարել՝ փոխարինելու սրտի փականներից մեկը։ Հարալդ V-ը նախկինում բազմիցս հայտարարել է, որ մտադիր չէ հրաժարվել գահից՝ հօգուտ իր որդու՝ 50-ամյա թագաժառանգ Հաակոն Մագնուսի։





























