Անգոլայում կախարդության մեջ կասկածվող 50 մարդ է մահացել, նրանց ստիպել են անհայտ հեղուկ խմել։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։

Բի նահանգում սև մոգության մեջ կասկածվող անձանց ստիպել են խմել անհայտ հեղուկ՝ կախարդության համար փորձարկելու համար, և Կամակուպա քաղաքի 50 բնակիչ մահացել է։ Մթության ուժերի հետ շփման թեստն իրականացրել են համայնքի ավագները, թե կոնկրետ ինչ է ներառված հեղուկում, հայտնի չէ։

«Ավելի քան 50 մարդ ստիպված է եղել խմել մի խորհրդավոր հեղուկ, որը ավանդական հեքիմները կարծում են, որ կարող է բացահայտել՝ արդյոք մարդը կախարդություն է անում, թե ոչ», - ասել է Կամակուպայի խորհրդի աշխատակից Լուզիա Ֆիլեմոնը: Նրա խոսքով՝ վերջին մահերը գրանցվել են հունվար-փետրվար ամիսներին։

«Կախարդության հանդեպ հավատքի պատճառով մարդկանց ստիպել թույն խմել, դա համատարած պրակտիկա է», - ասել է Բի նահանգի ոստիկանության խոսնակ Անտոնիո Հոսսին: Նա նշել է, որ նման թուրմից մահացությունների թիվը գնալով աճում է։

Հաճախ ժողովրդական հեքիմները ստիպում են կախարդության մեջ կասկածվողներին խմել թունավոր բուսական թուրմ, որը կոչվում է mbulungo: Թուրմը խմելուց հետո մահը համարվում է մեղքի ապացույց։