ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հայտնել է, որ մոտ ժամանակներս, հնարավոր է, այցով մեկնի Վրաստան։
«Ես մի քանի անգամ եղել եմ Վրաստանում, և մոտ ապագայում կրկին կայցելեմ այդ երկիր՝ ավելի ամրապնդելու մեր գործընկերությունը։ Վրաստանին ուղղված իմ ուղերձը բարեփոխումներ իրականացնելն է, որոնք, իհարկե, կարևոր են։ ՆԱՏՕ-ն հիմնված է արժեքների՝ ժողովրդավարության, օրենքի գերակայության վրա, և կարևոր է, որ Վրաստանը համապատասխանի այդ չափանիշներին եվրաատլանտյան ինտեգրման ճանապարհին»,- ասել է նա Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։
Սթոլթենբերգի խոսքով՝ Վրաստանը ՆԱՏՕ-ի արժեքավոր գործընկերն է և, ինչպես բոլոր եվրոպական երկրները, իրավունք ունի ընտրել իր ուղին։





























