Ինդիանա նահանգում տորնադոյի հետևանքով առնվազն երեք մարդ է մահացել։ Այս մասին հայտնում է ABC հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով նահանգի ոստիկանությանը։

Դրա տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել Ռենդոլֆ շրջանում։ Հինգշաբթի երեկոյան ութ տորնադո է գրանցվել երկրի յոթ տարբեր նահանգներում, նշում է հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով օդերևութաբանական ծառայության տվյալները։