ԵՄ արտաքին գործերի գերագույն ներկայացուցիչ Ժոսեպ Բորելը Վաշինգտոնում կայացած հանդիպումներից հետո ասել է, որ Կիևին օգնության հատկացումը չի կարող սպասել, քանի որ Ուկրաինայի պատերազմի ելքը կորոշվի այս գարնանը և ամռանը, գրում է BBC-ն։
«Ինչ էլ որ արվի, այն պետք է արվի արագ»,- ասել է նա լրագրողներին՝ մեկնաբանելով Կիևին ամերիկյան ռազմական օգնության շարունակման վերաբերյալ կասկածները։ «Հաջորդ ամիսները վճռորոշ են լինելու։ Շատ վերլուծաբաններ ակնկալում են ռուսական խոշոր հարձակում այս ամառ, և Ուկրաինան չի կարող սպասել ԱՄՆ-ի հաջորդ ընտրությունների արդյունքներին»:
Բորելը նշել է, որ Եվրոպան նույնպես պետք է արագացնի ռազմական աջակցությունն Ուկրաինային:
«Մենք պետք է արագացնենք։ Մենք պետք է մեծացնենք մեր աջակցությունը՝ ավելին, ավելի արագ անելու համար: Ահա թե ինչու ենք մենք մեծացնում մեր արդյունաբերական պաշտպանունակությունը»,- հավելեց ԵՄ դիվանագիտության ղեկավարը։





























