ԱՄՆ պաշտպանության նախարարությունը պետք է առաջնահերթություն տա 6,5 միլիարդ դոլար արժողությամբ զենքի պաշարների համալրմանն՝ Ուկրաինային օգնություն տրամադրելուց հետո: Այս մասին մարտի 14-ին հայտնել է Bloomberg-ը՝ վկայակոչելով Պենտագոնի փաստաթուղթը, որն ուղարկվել է ԱՄՆ Կոնգրես։

«[ԱՄՆ առաջնորդ Ջո] Բայդենի վարչակազմն օրենսդիրներին ասել է, որ 6,5 միլիարդ դոլար է հատկացնում ԱՄՆ-ի ռազմական պաշարները համալրելու, Ուկրաինա արդեն ուղարկված զենքերը փոխարինելու և լրացուցիչ մատակարարումներ ապահովելու համար»,- ասվում է հրատարակության մեջ։

Գործակալության տվյալներով՝ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը պետք է համալրի GMLRS հրթիռների պաշարները HIMARS բազմակի արձակման հրթիռային համակարգերի համար՝ 549 մլն դոլարի, TOW հակատանկային համակարգեր և դրանց բաղադրամասեր գնել 348 մլն դոլարով, ինչպես նաև պետք է գնի գիշերային տեսանելիության 308 մլն դոլար արժողությամբ սարքեր, իր հերթին, 21 մլրդ դոլար կհատկացվի 155 մմ տրամաչափի պարկուճների արտադրության համար։

Նշվում է, որ վերոնշյալ բոլոր զենքերն ու սարքավորումները նախատեսվում է գնել ԱՄՆ-ում տեղակայված ձեռնարկություններից։ Հրատարակությունը նաեւ ընդգծում է, որ այս ցուցակը 10 միլիարդ դոլար արժողությամբ սպառազինությունների ցանկի միայն մի մասն է, որն անհրաժեշտ է Պենտագոնին։