Աշխարհում իշխող վարչակարգերը փոխվում են, սակայն աշխարհագրությունը չի փոխվում, ուստի Թուրքիան միշտ շարունակելու է կարեոր լինել։ Այս մասին MSNBC–ի հետ հարցազրույցում հայտարարել է Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ջեֆ Ֆլեյքը։
Ամերիկացի դիվանագետը բարձր է գնահատել Թուրքիայի դիրքորոշումները թե ռուս–ուկրաինական, թե Իսրայել–Պաղեստին հակամարտություններում ։
Ջեֆ Ֆլեյքը շատ է կարեւորել Թուրքիայի կողմից ընդդեմ Ռուսաստանի Ուկրաինա ուղարկվող ԱԹՍ–ները, որոնք պատերազմում լուրջ դերակատարություն ունեն։ Նա կարեւորել նաեւ Թուրքիայի կողմից ռուսական ռազմանավերը Սեւ ծովից հեռու պահելու քայլերը, որոնք Թուրքիան հիմնավորել է Մոնտրոյի կոնվենցիայի կետերով։
Թուրքիայում ԱՄՆ դեսպանը հիշեցրել է, որ Թուրքիան դեմ էր ՆԱՏՕ—ին Շվեդիայի անդամակցությանը, սակայն այդ խնդիրը լուծվել է, որից հետո ԱՄՆ Կոնգրեսը հաստատել է Թուրքիային 23 միլիարդ դոլարի F-16–երի վաճառքը։ «Մեզնից հետո ՆԱՏՕ–ում Թուրքիան ամենամեծ բանակը եւ ամենամեծ օդուժերը ունի»,–ասել է Ջեֆ Ֆլեյքը։





























