Պորտուգալիայի իշխանությունները որոշել են աջակցել Ուկրաինային հրետանային արկեր տրամադրելու՝ Չեխիայի նախաձեռնությանը և այդ նպատակով հատկացնել 100 մլն եվրո, հայտնում է հանրապետության ազգային պաշտպանության նախարարությունը։

«Պորտուգալիան կաջակցի Ուկրաինային [և կհատկացնի] 100 միլիոն եվրո խոշոր տրամաչափի հրետանային զինամթերքի համար», - ասվում է գերատեսչության X-ի հրապարակման մեջ,- «Մի շարք եվրոպական երկրների հետ միասին մենք միանում ենք Չեխիայի գնումների նախաձեռնությանը»:

Փետրվարի 17-ին Չեխիայի նախագահ Պետր Պավելը, ելույթ ունենալով Մյունխենի անվտանգության կոնֆերանսում, ասել է, որ հանրապետությունը հնարավորություն է գտել երրորդ երկրներից Ուկրաինայի համար հարյուր հազարավոր հրետանային արկեր գնել, եթե միջոցներ լինեն նախաձեռնության իրականացման համար։ Այնուհետ Չեխիայի վարչապետ Պետր Ֆիալան ասաց, որ նախաձեռնությանն աջակցել են 18 արեւմտյան երկրներ, արդեն հաստատվել է 300 հազար արկի գնումը, խոստացվել է եւս մոտ 200 հազարը։

Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան ավելի վաղ հայտնել էր, որ Չեխիայի նախաձեռնությամբ Կիևի համար նախատեսված զինամթերքը բավարար չէ։ Նրա խոսքով, ազգային զինված ուժերի կարիքները հոգալու համար անհրաժեշտ է եւս երկու նմանատիպ նախագիծ։