Հազարավոր բուլղարացիներ շաբաթ օրը միացել են ուղղափառ հոգեւորականներին Բուլղարիայի հանգուցյալ պատրիարք Նեոֆիտի հուղարկավորության արարողությանը, որը դուրս է եկել Սոֆիայի տաճարից, որտեղ նա մահացել է 78 տարեկանում, երկարատեւ հիվանդությունից հետո, տեղեկացրել է Reuters-ը։
Բարձրագույն ուղղափառ հոգեւորականությունը եւ Տիեզերական պատրիարք Բարդուղիմեոսը՝ աշխարհում Արեւելյան ուղղափառ եկեղեցիների հոգեւոր առաջնորդը, գլխավորել են հոգեհանգիստը Սոֆիայի Ալեքսանդր Նեւսկու տաճարում։
Հարյուրավոր հավատացյալներ ներկա էին հոգեհանգստի արարողությանը, մարդիկ ծաղիկներ են դրել եւ լաց եղել՝ հրաժեշտ տալով պատրիարքին, որը պառկած էր բաց դագաղում, հարուստ հանդերձավորմամբ եւ թագով։
Նեոֆիտի մասունքները տանում էին զինվորական հրետասայլով, այն նույն հրետասայլով, որն օգտագործվել է Բուլղարիայի թագավոր Բորիս III-ի հուղարկավորության ժամանակ 1943թ.։
Ներկա էին նաեւ տեղի բարձրաստիճան անձինք եւ օտարերկրյա հոգեւոր գործիչներ, ներառյալ Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու ղեկավար Եպիփանոս I-ը։
Արարողության ժամանակ քաղաքի կենտրոնը փակվել է տրանսպորտի երթեւեկության համար, ձեռնարկվել են անվտանգության խստացված միջոցներ։
Հաջորդ պատրիարքի ընտրությունները պետք է կայանան առաջիկա չորս ամիսներին։





























