Դարավոր վեճն այն մասին, թե քանի ընտանի կատուն է չափից շատ, քիչ է մնացել հանգեցնի Ֆլորիդայի բնակչուհու մահվան, երբ նա իր նոր սենյակակցին ասել է, որ նրա կատուների աճող թիվն ավելին է, քան նա կարող է պահել, հայտնում է Miami Herald-ը:
Ըստ Լի շրջանի շերիֆի գրասենյակի, վեց կատուներին փողոց գցելու փոխարեն՝ 59-ամյա Գլեն Ուայթը 10 անգամ կրակել է կնոջ վրա, այնուհետև ձեռքից վերցրել հեռախոսը, երբ վերջինս փորձել է զանգահարել 911։
Վերքերը մահացու չեն եղել։ Կինը հայտնվել է հիվանդանոցում, իսկ սենյակակիցը՝ բանտում։
Քննիչները հայտնել են, որ դրամատիկ վեճը տեղի է ունեցել մարտի 8-ի ուշ երեկոյան Ֆորտ Մայերսում գտնվող տանը:
«Ուայթին վտարել էին իր տնից (մարտի 4-ին), և տուժողը թույլ է տվել նրան մնալ իր տանը: Ուայթը տեղափոխվել է իր երեք կատուների հետ, և ամեն օր հետը մի նոր կատու է բերել տուն՝ ընդհանուր հաշվով վեց կատու», - հայտնել է շերիֆի գրասենյակը։
Տուժողը և Ուայթը վերջին մի քանի օրվա ընթացքում վիճել են կատուների պատճառով․ տուժողը ցանկացել է, որ կատուներն ապրեն տնից դուրս, այլ ոչ թե ներսում: Մարտի 8-ին կինը հոգնել է բոլոր կատուներին տանը պահելուց և Ուայթին ասել, որ պատրաստվում է դրանց տեղափոխել դուրս՝ ծածկապատշգամբ։
Նա կատուներին հետևելիս է եղել, երբ կասկածյալը՝ ատրճանակը ձեռքին հայտնվել է դռան շեմին և սկսել կրակել, հայտնել են պաշտոնյաները:
Հաղորդման մեջ ասվում է, որ նա վերցրել է հեռախոսը կնոջ ձեռքից, երբ նա զանգահարել է 911, բայց հետո մեղմացել է և ինքն է զանգահարել։
Կասկածյալին գտել են տանը, խուզարկության ժամանակ հայտնաբերվել է Smith & Wesson SD40 հրազենը, հայտնել են շերիֆի գրասենյակից:
Ուայթին մեղադրանք է առաջադրվել ծանրացուցիչ հանգամանքներում հարձակման և վտանգավոր զենքի կիրառման համար:




























