Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Փարիզից ուկրաինական լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է, որ Փարիզում Օլիմպիական խաղերի ժամանակ Ռուսաստանին կխնդրեն հրադադար հաստատել Ուկրաինայում։
«Օլիմպիական խաղերի ժամանակ հրադադարի պահանջ։ Նրանք (ռուսները) պետք է դա անեն։ Սա այն է, ինչ միշտ է եղել»,- ասել է Մակրոնը։
«Դա կպահանջվի։ Առայժմ մենք դա կխնդրենք»,- նշել է Ֆրանսիայի նախագահը։
«Հյուրընկալող երկրի կանոնն է՝ շարժվել օլիմպիական շարժմանը համահունչ։ Սա խաղաղության ուղերձ է։ Կհետևենք նաև Օլիմպիական կոմիտեի որոշմանը»,- հավելել է նա։
2024 թվականի Օլիմպիական խաղերը կանցկացվեն Փարիզում հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը։





























