Հայաստանի արտգործնախարարությունը շնորհավորական ուղերձ է հրապարակել Իռլանդիայի ազգային տոնի՝ Սուրբ Պատրիկի օրվա կապակցությամբ։
«Շնորհավորում ենք Իռլանդիայի ազգային տոնի՝ Սուրբ Պատրիկի օրվա առիթով:
Իռլանդիայի բարեկամ ժողովրդին և կառավարությանը մաղթում ենք բարգավաճում և հետագա հաջողություններ։
Հայաստանը գնահատում է ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա հիմնված երկկողմ հարաբերությունները և հավատարիմ է խորացնելու գործընկերային հարաբերությունները տարածաշրջանային մակարդակով և ԵՄ-ի միջոցով»,- ասվում է ՀՀ արտաքին գործերի նախարարության X-ի իր միկրոբլոգում հրապարակած հաղորդագրության մեջ։





























