Ռուսաստանը կողմ է Ուկրաինայի վերաբերյալ խաղաղ բանակցություններին, եթե երկրները ցանկանում են լրջորեն հարաբերություններ հաստատել պետությունների միջեւ երկարաժամկետ հեռանկարի համար, լրագրողներին ասել է ՌԴ նախագահի թեկնածու, պետության գործող նախագահ Վլադիմիր Պուտինը, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Ես միշտ ասել եմ եւ մեկ անգամ էլ կկրկնեմ։ Մենք կողմ ենք խաղաղ բանակցություններին, բայց միայն ոչ այն պատճառով, որ հակառակորդի փամփուշտները վերջանում են։ Այլ կողմ ենք, եթե նրանք իսկապես, լրջորեն, երկարաժամկետ հեռանկարի համար, ցանկանում են վարել խաղաղ, բարիդրացիական հարաբերություններ երկու պետությունների միջեւ, այլ ոչ թե դադար վերցնել 1,5-2 տարում վերազինվելու համար։ Սրանք շատ լուրջ հարցեր են»,- ասել է Պուտինը՝ պատասխանելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի խնդրանքով Ռուսաստանի՝ Ուկրաինայում կրակը դադարեցնելու պատրաստակամության մասին հարցին։