Առնվազն երեք մարդ վիրավորվել է Ֆլորիդայի Ջեքսոնվիլ Բիչում հրաձգության հետևանքով։ Այս մասին հայտնում է Action News Jax-ը՝ իրավապահ մարմիններին հղումով։
Հեռուստաալիքի տվյալներով՝ բոլոր տուժածները տեղափոխվել են հիվանդանոցներ, մեկի վիճակը ծանր է, մյուսը՝ ծայրահեղ ծանր, երրորդ տուժածը ստացել է վնասվածքներ, որոնք կյանքին չեն սպառնում։
Ոստիկանության քաղաքային վարչությունը Facebook սոցիալական ցանցի իր էջում կոչ է արել մարդկանց մնալ ապաստանում՝ մինչև հետագա հաղորդագրությունները։
Ինչպես նշել է հեռուստաալիքը, ոստիկանությունը դեռ չի հայտնել ձերբակալության կամ կրակողի դրդապատճառների մասին։




























