Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է ԱՄՆ պետական դեպարտամենտի Կովկասի բանակցությունների հարցով ավագ խորհրդական Լուի Բոնոյի հետ, հաղորդում են տեղական լրատվամիջոցները։

Կողմերը քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի մի շարք ասպեկտներ։

Բայրամովը վստահեցրել է, որ Բաքուն հավատարիմ է խաղաղ գործընթացին։