Պերուի գլխավոր դատախազությունը նախնական հետաքննություն է սկսել երկրի նախագահ Դինա Բոլուարտեի հանդեպ՝ անօրինական հարստացման կասկածանքով. ԶԼՄ-ներում տեղեկություններ են հայտնվել այն մասին, որ նախագահը ժամացույցների թանկարժեք հավաքածու ունի։
«Գլխավոր դատախազությունը կարգադրել է նախնական հետաքննություն սկսել հանրապետության նախագահ Դինա Բոլուարտեի հանդեպ այնպիսի հանցագործությունների կատարման կասկածանքով, ինչպիսին են անօրինական հարստացումը եւ դրամի մասին հայտարարագրերի թաքցնումը՝ կապված Rolex ժամացույցներ ունենալու հետ»,- նշվել է հայտարարությունում։
Անցած շաբաթ լրագրող Մարկո Սիֆուենտեսը Յութուբ-ալիքում տեսանյութ էր հրապարակել, որտեղ նշել էր, որ 2022թ. դեկտեմբերից, երբ Բոլուարտեն նախագահ դարձավ, նա հանրությանն է երեւացել 14 տարբեր ժամացույցներով, այդ թվում՝ Rolex։
Բոլուարտեն պետության ղեկավարն է դարձել այն բանից հետո, երբ Պերուի Կոնգրեսը իմփիչմենթ հայտարարեց նախկին նախագահ Պեդրո Կաստիլյոյի նկատմամբ՝ կոռուպցիայի մեղադրանքով։ Այդ պահին Բոլուարտեն փոխնախագահն էր։





























