Դելիի մայրաքաղաքային ազգային օկրուգը, որի մեջ է մտնում Նյու Դելին, ճանաչվել է աշխարհի ամենակեղտոտ մայրաքաղաքը, իսկ ամենակեղտոտ օդ ունեցող քաղաք է ճանաչվել հնդկական Բեգուսարայը։ Այս մասին նշվել է շվեյցարական IQAir կազմակերպության զեկույցում։

«PM2,5-ի խտությունը (մանր կոշտ մասնիկներ, որոնք կարող են թափանցել շնչուղիներ եւ առողջական խնդիրներ առաջացնել) քաղաքային օդում զգալիորեն գերազանցում է անվտանգ մակարդակը՝ մեկ խորանարդ մետրի համար 60 միկրոգրամը»,- նշել է Press Trust of India տեղեկատվական գործակալությունը։

Հետազոտությունում նշվել է, որ Հնդկաստանի մայրաքաղաքը 2018-ից ի վեր չորս անգամ ճանաչվել է աշխարհի ամենակեղտոտ մայրաքաղաքը։ Իսկ Բեգուսարայում ամենաբարձրն է օդի աղտոտվածությունը։

Հնդկաստանը այն երկրների թվում է, որոնք ամենակեղտոտ օդն ունեն։ Հետազոտության հեղինակների տվյալներով՝ PM2,5-ի միջին տարեկան 54,4 միկրոգրամ խտության պարագայում Հնդկաստանը 2023թ. զբաղեցրել է երրորդ տեղը օդի ամենավատ ցուցանիշի գծով 134 երկրների շարքում, Բանգլադեշից եւ Պակիստանից հետո։ 2022թ. Հնդկաստանը զբաղեցրել էր ութերորդ տեղը՝ PM2,5 միջին խտությունը 53,3 միկրոգրամ ցուցանիշով։