ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը ոչինչ չի անում, որպեսզի կանխի անլեգալ միգրանտների հանցագործությունները։ Այսպիսի կարծիք է հայտնել Իլոն Մասկը Х-ի իր էջում։
Նա մեկնաբանել է հրապարակումն այն մասին, որ Լոս Անջելեսում ոստիկանությունը հատուկ ջոկատ է ստեղծել լատինաամերիկյան երկրների միգրանտների կազմակերպված հանցախմբերի դեմ պայքարելու համար։ Նշվել է, որ այդ հանցախմբերը 2024թ. առաջին ամիսներին թալանել են ավելի քան 900 տուն։
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդր Թրամփը նույնպես անհանգստություն է հայտնել այս առիթով։ Նա հայտնել է, որ անլեգալ միգրանտների ռեկորդային հոսքի պատճառով երկրում կարող են տեղի ունենալ ահաբեկչություններ։ Նա երկրի հարավային սահմանն անվանել է «մեծ արյունածոր վերք», որի պատճառով երկիրը մահանում է։





























