ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի «չարամիտ» շրջապատն է իրականում կառավարում Միացյալ Նահանգները, կարծում է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը։
«Ես միշտ հարց ունեմ. արդյո՞ք նա [Բայդենն] է կառավարում [երկիրը], որովհետեւ նա միշտ բացակա տեսք ունի։ Ես համոզված չեմ, որ դա նա է։ Ես գիտեմ, որ նրանք պետք է հարցնեն՝ կարելի՞ է արդյոք ինչ-որ բան անել, իսկ նա նրանց նայում է դատարկ հայացքով եւ համաձայնում»,- ասել է Թրամփը ռադիոյի հաղորդավար Սեբաստիան Գորկիի հետ հարցազրույցում։
Թրամփը Բայդենի շրջապատի այդ մարդկանց անվանել է «չարամիտ» եւ «խելացի»։





























