Հայաստանը խաղաղապահ գործունեության գծով ՆԱՏՕ կարեւոր գործընկերն է։ Այս մասին Երեւանում մարտի 19-ին հայտնել է ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում։
Սթոլտենբերգը բարձր է գնահատել ՀՀ վարչապետի անձնական դիրքորոշումը, նրա հավատարմությունը խաղաղությանը եւ դեմոկրատիային։ «Հայաստանը ՆԱՏՕ վաղեմի գործընկերն է, եւ ես բարձր եմ գնահատում նրա ավանդը ՆԱՏՕ առաքելությունում»,- ասել է Սթոլտենբերգը՝ ավելացնելով, որ Հայաստանն ավելի քան 20 տարի դաշինքի խաղաղապահ գործունեության կարեւոր գործընկերն է՝ օգնելով ստեղծել Կոսովոյում անվտանգ միջավայր բոլոր համայնքների համար։ Նա նաեւ ողջունել է ՀՀ խաղաղապահ զորակազմի ավելացումը։





























