Թուրքիան եւ ԱՄՆ-ն պայմանավորվել են, որ այսուհետ Վաշինգտոնը թուրքական ընկերությունների դեմ պատժամիջոցներ մտցնելուց առաջ սկզբում տեղեկացնելու է Անկարային եւ տեղեկություն է հարցնելու, գրել է Hürriyet թերթը՝ հղում կատարելով աղբյուրներին։
«Թեմաներից մեկը, որը վերջերս քննարկել եւ համաձայնեցրել են, չափազանց կարեւոր է Թուրքիայի համար։ Ընկերությունները, որոնք վարել կամ ենթադրաբար վարել են կոմերցիոն գործունեություն Ռուսաստանի հետ, անհապաղ ենթարկվել են ԱՄՆ պատժամիջոցներին՝ առանց Թուրքիային հետաքննության անցկացման հնարավորություն տալու։ Երկու երկրները պայմանավորվել են նոր համակարգի մասին. այսպես կոչված «պատժամիջոցների ներդաշնակեցման սխեմայի» համաձայն՝ ԱՄՆ-ն սկզբում Թուրքիային տեղեկացնելու է հնարավոր ընկերությունների մասին եւ տեղեկություն է պահանջելու այդ հարցի վերաբերյալ»,- գրել է թերթը։
Նշվել է, որ եթե Թուրքիան հետաքննություն անցկացնի եւ տեղեկացնի արդյունքների մասին, կձեռնարկվեն անհրաժեշտ միջոցներ։
Թուրքիայի իշխանություններն ավելի վաղ քանիցս հայտնել են, որ Անկարան չի միանում Ռուսաստանի դեմ միակողմանի պատժամիջոցներին, ընդ որում՝ թույլ չի տալիս շրջանցել դրանք։





























