Մարտ 16-ին, Վանկուվերում կայացած SUCCESS բարեսիրական հիմնարկի տարեկան ընդունելությանը ներկա են գտնվել Կանադայի Հայ Դատի հանձնախմբի Արեւմտյան շրջանի ներկայացուցիչներ Վահե Անտոնյանը, Վանեսա Պարտագճյան Յակոբյանը, Մեղրիկ Սուլահյանը եւ Սեւան Հակոբյանը։
Նշենք, որ բարեսիրական նախաձեռնության այս տարվաան ընդունելության համանախագահ է Վանկուվերի հայ համայնքի գործարար եւ համայնքի հասարակական գործիչ Վահե Հակոբյանը։
ՀՅԴ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ընդունելության նախօրյակին Հայ Դատի հանձնախմբի ներկայացուցիչ Վահե Անտոնյանը առիթ է ունեցել հանդիպելու միջոցառման պատվավոր հյուր՝ Բրիթիշ Կոլումբիա նահանգի վարչապետ Դեյվիդ Էփիի հետ։ Առանձնազրույցի ընթացքում Անտոնյանը վարչապետ Էփիին փոխանցել է Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի անդամ Լիլիթ Գալստյանի ողջույնները։
Հիշեցնենք, որ անցյալ տարվա հունիսին, ԵԱՀԿ խորհրդարանակական վեհաժողովի Վանկուվերի նստաշրջանի ավարտից հետո Կանադայի Արեւմտյան շրջանի Հայ Դատի հանձնախմբի կազմակերպությամբ, ԵԱՀԿ նստաշրջանին մասնակից Հայաստանի պատվիրակության անդամ եւ ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Լիլիթ Գալստյանը հատուկ հանդիպում էր ունեցել վարչապետ Դեյվիդ Էփիի հետ եւ արծարծել Արցախի ազգային ինքնորոշման իրավունքի ու շրջափակման հարցերը։
Անտոնյանը նաեւ վստահեցրել է վանկուվերահայ համայնքի անվերապահ զորակցությունը վարչապետին՝ առաջիկա ընտրությունների գծով:
Վարչապետ Էփին բարձր է գնահատել հայ համայնքի զորակցությունը եւ վերահաստատել Հայ Դատի հանձնախմբին եւ համայնքի անդամների ամենամյա ավանդության վերածված հրավերը՝ ոգեկոչելու Հայոց Ցեղասպանությունը նահանգային խոհրդարանում:
Շնորհակալութիւն յայտնելով հրաւէրին համար՝ Վահէ Անտոնեանը վարչապետ Էպիին տեղեկացուց Արցախի եւ Հայաստանի մէջ տիրող իրավիճակներուն մասին, ընդգծելով, որ անցեալի ցեղասպանութիւններու ճանաչման հետ միաժամանակ պէտք է դատապարտել ներկայիս գործադրուող վայրագութիւնները, այդ շարքին՝ 150,000 բնիկ հայերու բռնի տեղահանումը իրենց պապենական դարաւոր հայրենիքէն եւ շարունակուող մշակութային ցեղասպանութիւնը տարածաշրջանի նոր թուրքերուն կողմէ։
Գանատայի Հայ Դատի յանձնախումբի Արեւմտեան շրջանի ներկայացուցիչները առիթը ունեցան նաեւ առանձնազրոյցներ ունենալու Գանատայի խորհրդարանի անդամ եւ արտակարգ իրավիճակներու նախարար Հարճիթ Սաճանի, ինչպես նաեւ Պրիթիշ Գոլոմպիա նահանգի առողջապահութեան նախարար Ատրիան Տիքսի, փոխ վարչապետ Մայք Ֆարնուորթի, նախարար Պրուս Ռալսթոնի եւ նախարար Էնն Քանկի հետ։





























