18 հանքափոր փակված է մնացել Պակիստանի ածխահանքերից մեկում երեքշաբթի երեկոյան տեղի ունեցած պայթյունի հետեւանքով, տեղեկացրել է Dawn պարբերականը։

Հանքի ղեկավարության ներկայացուցիչների խոսքով՝ աշխատելիս է եղել 10 հանքափոր, երբ տեղի է ունեցել հզոր պայթյուն։

Միջադեպից հետո տեղի հանքափորների խումբը մտել է հանք, որպեսզի փրկի այնտեղ մնացածներին, բայց նրանք էլ են հայտնվել ծուղակում։

Հանքարդյունահանման գլխավոր վարչությունում տեղեկացրել են, որ բրիգադը սկսել է փրկարար գործողությունը, բայց ոչ մի հանքափորի առայժմ փրկել չի հաջողվել։