Մոլդովան թույլ չի տա Ռուսաստանի պաշտոնական ներկայացուցիչներին անձամբ մասնակցել ՄԱԿ Պարենային եւ գյուղատնտեսական կազմակերպության տարածարջանային կոնֆերանսին, որը տեղի է ունենալու Քիշնեւում այս տարվա մայիսին, տեղեկացրել է Newsmaker պարբերականը։

Ռուսական պատվիրակությանն առաջարկել են կոնֆերանսին, որը տեղի է ունենալու մայիսի 14-17-ը Մոլդովայում, մասնակցել օնլայն։

Հանդիպման ժամանակ կոնֆերանսի մասնակիցները մտադիր են քննարկել հարցեր՝ կապված գյուղատնտեսության, պարենային անվտանգության եւ թվայնացման հետ։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է, որ Քիշնեւում «բացահայտ չարաշահում են ՄԱԿ գծով ընդունող կողմի իրենց կարգավիճակը, ինչը հարցականի տակ է դնում Մոլդովայի իշխանությունների՝ որպես այդպիսին հետագայում հանդես գալու ունակությունը»։

«Քիշնեւի գործողությունները անպատասխան չեն մնա ռուսական կողմից»,- հայտնել է Զախարովան։