Վիետնամի դատախազությունը խնդրել է պատժի առավելագույն չափ սահմանել Van Thinh Phat Holdings Group ընկերության ղեկավար, 68-ամյա Չիոնգ Մի Լանի համար, որին մեղադրում են 20 մլրդ դոլարի ֆինանսական բուրգ ստեղծելու մեջ, տեղեկացրել է Reuters-ը։
Ինչպես նշել է գործակալությունը, խարդախության այս դեպքը ամենախոշորն է երկրի պատմության մեջ, իսկ գումարը կազմել է Վիետնամի ՀՆԱ մոտ 4,9 տոկոսը։ Մեղադրող կողմը պահանջել է մահապատիժ ֆինանսական բուրգն ստեղծողի համար։ Գործով անցնում է եւս 85 մարդ, իսկ դատավարությունը կարող է շարունակվել մինչեւ ապրիլ։
Քննության վարկածով՝ Լանը հանցակիցների հետ Հոշիմինի Բաժնետիրական կոմերցիոն բանկից (SCB) հանել է ավելի քան 304 տրլն դոնգ (մոտ 12,46 մլրդ դոլար)։ Բացի այդ, նրան առաջադրել են մեղադրանք կեղծ կառույցներին անօրինական վարկեր տրամադրելու, SCB-ի կեղծ պարտատոմսեր վաճառելու եւ այլ հանցավոր գործողությունների վերաբերյալ։




























