Նիդերլանդների մաքսավորները Ռոտերդամի նավահանգստում մարտի 18- գիշերը  հայտնաբերել են 250 կիլոգրամ կոկաին, հայտնում է Նիդերլանդների դատախազությունը։

Իրավապահների տվյալներով՝ թմրանյութը թաքցված է եղել խաղողի բեռի մեջ։ Կոկաինի արժեքը գնահատվում է ավելի քան 18 միլիոն եվրո։

Կոնտեյնրը բերվել էր Չիլիից և նախատեսված է եղել Ռիդդերկերկ քաղաքում գտնվող ընկերության համար։ Ընկերությունը, ըստ երևույթին, որևէ կապ չունի բեռի հետ, ասվում է զեկույցում։

Իրավապահները նշել են, որ թմրանյութը ոչնչացվել է, և հետաքննությունը շարունակվում է։