Վիետնամի իշխող Կոմունիստական կուսակցության (ԿԿ) Կենտրոնական կոմիտեն (Կենտկոմ) ընդունել է երկրի նախագահ Վո Վան Տհունգի հրաժարականը։ Այս մասին հայտնում է Voice of Vietnam ռադիոկայանը։
Նա դադարել է լինել նաև Քաղբյուրոյի անդամ և կուսակցության Կենտկոմի մշտական անդամ։ Այս որոշումից հետո նախագահի հրաժարականը պետք է հաստատի նաեւ Վիետնամի Ազգային ժողովը (միապալատ խորհրդարանը)։
Նշվում է, որ Վո Վան Թհունգը խախտել է կուսակցության կանոնադրության մի շարք դրույթներ, այդ իսկ պատճառով առաջացրել է հասարակության բացասական արձագանքը։ Արդյունքում նա որոշել է հրաժարական ներկայացնել, որը հաստատվել է կուսակցության Կենտկոմի նիստում։
Վիետնամի խորհրդարանը 2023 թվականի մարտի 2-ին էր նախագահ նշանակել Վո Վան Թունգին։





























