2024 թվականին ԵՄ-ից Ուկրաինային հատկացվող բյուջետային օգնության առաջին տրանշը, որը փոխանցվել է չորեքշաբթի, կազմել է 4,5 միլիարդ եվրո։ ԵՄ-Ուկրաինա Ասոցացման խորհրդի նիստից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարել է ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով եվրահանձնակատար Օլիվեր Վարհելին։

«50 միլիարդ եվրո ծրագրի շրջանակներում առաջին տրանշը կազմել է 4,5 միլիարդ եվրո», - ասել է նա:

Եվրահանձնաժողովը Ուկրաինային փոխանցել է մակրոֆինանսական օգնության առաջին մասնաբաժինը 50 միլիարդ եվրո արժողությամբ խոշոր աջակցության փաթեթից։