Հունաստանի ռազմաօդային ուժերի F-16 կործանիչը կործանվել է Պսատուրա կղզու մոտ՝ Խալկիդիկի թերակղզուց հարավ։ Այս մասին հայտնում է հունական Proto Thema թերթը։ Նրա տեղեկություններով՝ օդաչուն ցած է նետվել։

Pentapostagma.gr պորտալը հայտնում է, որ ականատեսները կործանիչի կործանման վայրի մոտ պարաշյուտ են տեսել, ուստի ենթադրում են, որ օդաչուին հաջողվել է լքել ինքնաթիռը։ Super Puma ուղղաթիռը օդ է բարձրացել Լեմնոս կղզուց՝ սկսելու օդաչուի որոնումները:

Նշվում է, որ F-16-ը, որը պատկանում է 110-րդ կործանիչ թեւի 337-րդ էսկադրիլիային, օդ է բարձրացել Լարիսա քաղաքի մերձակայքում գտնվող ավիաբազայից։