ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը մի խումբ կանանց հետ է հանդիպել։ Այդ մասին NEWS.am-ը տեղեկանում է դեսպանատան ֆեյսբուքյան էջից։ Գրառման մեջ նշված է․

«Նշանավորելով կանանց պատմության միամսյակը՝ դեսպան Քվինը հյուրընկալեց մի խումբ կանանց՝ կառավարության անդամների, պատգամավորների, ավագանու անդամների, ինչպես նաև ԱՄՆ ՄԶԳ-ի «Կատարինե» կին-առաջնորդների ծրագրի ներկայացուցիչների։

Դեսպանը գովեստով խոսեց Հայաստանի պայծառ ապագայի ու բարեկեցության ապահովմանն ուղղված նրանց նվիրման մասին՝ ընդգծելով կանանց կարևոր դերը դրական տեղաշարժերն առաջնորդելու հարցում։

«Վստահ եմ, որ Հայաստանի ժողովրդավարական առաջընթացի և դիմակայության հարցում խիստ էական է ձեր նման կանանց ներգրավվածությունը», - ներկաներին ասաց դեսպան Քվինը»։