ԱՄՆ ներկայացուցիչ, Ֆլորիդայի դեմոկրատ Ջարեդ Մոսկովիցը Վերահսկիչ և հաշվետվողականության հանձնաժողովի կողմից անկացվող նախագահ Ջո Բայդենի իմփիչմենթի հարցով դատավարության լսումներին ներկայացել է Վլադիմիր Պուտինի դիմակով: Այս մասին գրում է The Hill-ը։

Այդպիսով նա փորձել է ծաղրել Հանրապետական կուսակցության ջանքերը՝ երկրի ներկայիս ղեկավարին հեռացնելու ուղղությամբ, նշվում է նյութում։ Մոսկովիցը, ելույթ ունենալով Պուտինի անունից, լրջորեն շնորհակալություն է հայտնել Վերահսկիչ հանձնաժողովի նախագահ հանրապետական Ջիմ Քոմերին, «որ նա բացահայտել և օգտագործել է ամբողջ հետախուզական տեղեկատվությունը»:

«Պալատի հսկողություն իրականացնող հանրապետականները Ջո Բայդենի նկատմամբ հետաքննություն են սկսել՝ օգտագործելով 1023 ձևը, որը, ինչպես այժմ ապացուցված է,  ուղղակիորեն ռուսական հետախուզությունից է  գալիս: Քոմերը կատարել է Վլադիմիր Պուտինի հրամանները»,- ավելի ուշ ասել է Մոսկովիցը։