Թաիլանդում զբոսաշրջային ավտոբուսը բախվել է բեռնատարին: Արդյունքում գրեթե երեք տասնյակ մարդ վիրավորվել է, հաղորդում է The Pattaya News-ը։

Վթարը տեղի է ունեցել Պատայայում մարտի 19-ի կեսօրին՝ դեպի Բանգկոկ տանող մայրուղու վրա։ Ավտոբուսը, որում եղել են չինացի զբոսաշրջիկներ, մխրճվել է 18 անիվանոց Hino բեռնատարի մեջ.

Արդյունքում բոլոր 26 ուղեւորները տարբեր ծանրության վնասվածքներ են ստացել։ Տուժածները, այդ թվում՝ 17 կին և ինը տղամարդ, տեղափոխվել են տեղի հիվանդանոցներ։

Իշխանությունները հետաքննում են միջադեպի պատճառները և ցուցմունքներ են հավաքում չինացի ճանապարհորդներից և ավտոբուսի վարորդից: