Հութիները Ռուսաստանի Դաշնության և Չինաստանի հետ պայմանավորվել են, որ «Անսար Ալլահ» ապստամբ խմբավորումը չի հարձակվի տարածաշրջանում ռուսական և չինական նավերի վրա, հինգշաբթի հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։

«Եմենում բնակվող հութիները Չինաստանին և Ռուսաստանին հայտնել են, որ նրանց նավերը կարող են անցնել Կարմիր ծովով և Ադենի ծոցով՝ առանց հարձակման ենթարկվելու»,- հայտնում է գործակալությունը։

Աղբյուրների համաձայն՝ «Չինաստանն ու Ռուսաստանը այս փոխըմբռնմանը հասել են Օմանում իրենց դիվանագետների և հութիների կարևորագույն քաղաքական դեմքերից մեկի՝ Մուհամեդ Աբդուլ Սալամի միջև բանակցություններից հետո», ինչի դիմաց, ըստ աղբյուրների, Ռուսաստանն ու Չինաստանը «կարող են քաղաքական աջակցություն ցուցաբերել հութիներին նման դեպքերում, ինչպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը»:

«Այնքան էլ պարզ չէ, թե ինչ կարող է ենթադրել այդ աջակցությունը, բայց այն կարող է ներառել խմբի դեմ բանաձեւերի արգելափակում», - հաղորդում է Bloomberg-ը: