Չինաստանը դատապարտում է ԱՄՆ-ի միջամտությունը Չինաստանի և Հնդկաստանի միջև տարածքային վեճին: «Չին-հնդկական սահմանի սահմանազատումը երկու երկրների խնդիրն է և կապ չունի ԱՄՆ-ի հետ»,- ընդգծել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լին Ցզյանը։
Չինացի դիվանագետը նշել է, որ Վաշինգտոնը երբեք ջանք չի խնայել այլ պետությունների միջև հակասություններ հրահրելու համար՝ իր աշխարհաքաղաքական շահերին ծառայեցնելու համար։ «Ցզանգնանը ՉԺՀ-ի անբաժանելի մասն է»,- եզրափակել է Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչը։
Մարտի 20-ին ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարություն տարածեց, որ ԱՄՆ-ը ճանաչում է Արունաչալ Պրադեշը (Ցզանգնան) որպես հնդկական տարածք և դեմ է երկրների միջև իրական վերահսկողության գիծը փոխելու միակողմանի փորձերին։
Ավելի վաղ վիճելի տարածաշրջան Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի այցն առաջացրել էր Չինաստանի դիվանագիտական բողոքը։





























