ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ցավակցել է Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչ ության կապակցությամբ:

«Խիստ դատապարտում եմ Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունը:

Նման գործողությունները որևէ արդարացում չունեն ու չեն կարող ունենալ:

Ցավակցում եմ տուժածների ընտանիքներին և հարազատներին»,-ասվում է նրա ուղերձում։