Մոսկվայի մարզի առողջապահության նախարարությունը հրապարակել է Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչության հետեւանքով զոհվածների ու վիրավորների առաջին ցուցակը։ Դրանում 37 մարդ կա, հաղորդում է РБК-ն։

Մոսկվայի մարզում ահաբեկչությունից տուժածներին ուղարկել են Կրասնոգորսկի, Դոլգոպրուդնիի և Խիմկիի հիվանդանոցներ։ Հոսպիտալացված յոթ հոգու վիճակը գնահատվում է ծանր, 20-ի վիճակը՝ միջին ծանրության։ Վիրավորվել է նաև երկու երեխա։ 11-ամյա մի աղջիկ ուսի հրազենային վնասվածք է ստացել, մյուսը՝ վերջույթների հրազենային վնասվածք։

Չորս մարդ մահացած է.

Հոսպիտալացման հիմնական պատճառներն են հրազենային վնասվածքները, այրվածքները, ծխից  թունավորումները, կոտրվածքները։

ԱԴԾ-ն հայտնել է, որ ահաբեկչության զոհ է դարձել 40 մարդ, վիրավորվել՝ 100-ը։ Տուժածները տեղափոխվել են ինչպես մերձմոսկովյան բուժհաստատություններ, այնպես էլ Մոսկվայի հիվանդանոցներ։ Վիրավորների տարհանմանը մասնակցել են նաեւ բժշկական ուղղաթիռներ։

02.jpeg (143 KB)

01.jpeg (110 KB)