Crocus City Hall-ում բռնկված հրդեհը տեղայնացվել է, միջոցներ են ձեռնարկվում հրդեհը մարելու ուղղությամբ։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԻՆ-ը։

Հրդեհը շարունակվում է արդեն մի քանի ժամ։ Վերջին պաշտոնական տվյալներով՝ հրդեհի մակերեսը հասել է 13 հազար քառակուսի մետրի։

Մարտի 22-ին ԶԼՄ-ները հայտնել են, որ  Crocus City Hall-ում, որտեղ պետք է տեղի ունենար Պիկնիկ խմբի համերգը, կրակոցներ են հնչել։ Ինչպես հայտնում է РИА Новости-ն, առնվազն երեք կամուֆլյաժով մարդ կրակ է բացել։

Հայտնի է նաև, որ շենքում պայթյուն է տեղի ունեցել և հրդեհ է բռնկվել։

Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչության արդյունքում ի սկզբանե զոհվել է 40, վիրավորվել՝ ավելի քան 100 մարդ։ ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել «Ահաբեկչական ակտ» հոդվածով։